Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց Պերմյակովի գործով նիստը


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում: 18-ը հունվարի, 2016 թ․
Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում: 18-ը հունվարի, 2016 թ․

Պատճառը Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայությունն էր։

Նախագահող դատավոր Մհեր Աղրամանյանը նիստի սկզբում հայցվորներից հետաքրքրվեց, թե արդյոք նրանք նոր ապացույցների առնչությամբ միջնորդություններ ունեն։ Ներկա փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանն ու Երվանդ Վարոսյանը միջնորդություններ չներկայացրեցին: Միջնորդություն չներկայացրեց նաև Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Կարճ խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց հետաձգել նիստը և, գործի բնույթից և բարդությունից ելնելով, հնարավորություն տալ բողոքող բոլոր կողմերին ներկայացնել իրենց տեսակետը։

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին։

Վերաքննիչ դատարանը, հիշեցնենք, Պերմյակովի գործով երկու բողոքի է լսում։ Մեկով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում է, որ առաջին ատյանի դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի բացահայտել, և հարազատները կասկածներ ունեն, որ զինծառայողը միայնակ չի գործել։ Երկրորդով Ավետիսյանների մյուս իրավահաջորդները վերաքննիչից պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել է Ռուսասատանի Դաշնությունից ոչ-նյութական վնասի փոխահատուցման 450 հազար եվրոյի պահանջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG