Մատչելիության հղումներ

Brexit-ը` Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի քննության առարկա


Մեծ Բրիտանիա - Գերագույն դատարանը քննում է Brexit-ին վերաբերող հայցը, Լոնդոն, 5-ը նոյեմբերի, 2016թ․
Մեծ Բրիտանիա - Գերագույն դատարանը քննում է Brexit-ին վերաբերող հայցը, Լոնդոն, 5-ը նոյեմբերի, 2016թ․

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն այսօր սկսել է քննել երկրի` Եվրամիությունից դուրս գալու հարցով Թերեզա Մեյի կառավարության ներկայացրած դատական հայցը:

Միացյալ Թագավորության կառավարությունը բողոքարկում է Լոնդոնի բարձրագույն դատարանի կայացրած վճիռը, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ը լքելու իրավական գործընթացը չի կարող մեկնարկել առանց խորհրդարանի պաշտոնական հավանության:

Այս հարցի քննությունը Գերագույն դատարանում կշարունակվի առաջիկա չորս օրերին, վճիռը կհրապարակվի հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG