Մատչելիության հղումներ

Ռոհանին Օբամայից պահանջում է չվավերացնել Սենատի որոշումը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում խորհրդարանում, Թեհրան, 4-ը դեկտեմբերի, 2016թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբամայից պահանջել է չվավերացնել ամերիկյան Սենատի` դեկտեմբերի 1-ին կայացրած որոշումը, որով Իսլամական հանրապետության դեմ ամերիկյան պատժամիջոցներ գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 10 տարով:

«Այս որոշումը կարող է ազդել Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցած տարի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա», - կիրակի օրը երկրի խորհրդարանում հնչեցրած ելույթում ասել է Ռոհանին:

Միջուկային համաձայնագրի վրա Սենատի որոշման հնարավոր բացասական ազդեցության մասին ավելի վաղ խոսել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG