Մատչելիության հղումներ

Արևելյան Սիբիրում ավտովթարից 11 մարդ է մահացել, որոնցից 9-ը երեխաներ են


Արևելյան Սիբիրում խոշոր ավտովթարի հետևանքով 11 մարդ է մահացել, որոնցից 9-ը երեխաներ են: Տարբեր աստիճանի վնասվածքներով 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի երկրամասում տեղական ժամանկով ժամը 16:00-ի սահմաններում երեխաներին տեղափոխող ավտոբուսը, բեռնատար մեքենան ու ևս երկու մարդատար մեքենա բախվել են իրար:

Վթարը տեղի է ունեցել Խանտի-Մանսիյսկ-Տյումեն ճանապարհին: Իրավապահների առաջին, նախնական վարկածով, վթարի պատաճառը կարող է լինել եղանակային վատ պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG