Մատչելիության հղումներ

Սիրիայում ավիահարվածների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա


Սիրիա-Իդլիբ, 26-ը հոկտեմբերի, 2016թ․
Սիրիա-Իդլիբ, 26-ը հոկտեմբերի, 2016թ․

Այսօր Սիրիայի հյուսիս-արևելքում ավիահարվածների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա: Տասնյակ վիրավորներ կան: Այս մասին հայտնում են մոնիթորինգային խմբերն ու ականատեսները:

Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հավանական է համարում, որ ավիահարվածները կատարել է ռուսական օդուժը:

Ականատես Հոսամ Հոսբերը France-Presse-ին ասել է, որ ռմբակոծվել են տներն ու շուկաները, որտեղ խմբված մարդիկ կային: Ավիահարվածների է ենթարկվել Իդլիբ նահանգը, որի մեծ մասը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG