Մատչելիության հղումներ

Ռաուլ Կաստրոն խոստացել է շարունակել իր եղբոր գործը՝ «պաշտպանել հայրենիքը և սոցիալիզմը»


Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարում է Ֆիդել Կաստրոյի մահվան մասին, 26-ը նոյեմբերի, 2016թ․
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարում է Ֆիդել Կաստրոյի մահվան մասին, 26-ը նոյեմբերի, 2016թ․

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն խոստացել է շարունակել իր եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի գործը՝ «պաշտպանել հայրենիքը և սոցիալիզմը»։ Այդ մասին Կուբայի նախագահը հայտարարել է Սանտյագո-դե-Կուբայի Անտոնիո Մասեոի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

Հենց այս հրապարակում այսօր կթաղվի Կուբայի կոմունիստական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի աճյունի փոշին։

Ռաուլ Կաստրոն նաև հայտարարել է, որ Ֆիդել Կաստրոյի անունով չեն անվանակոչվելու շենքեր, փողոցներ, այգիներ և հասարակական այլ վայրեր։

Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 26-ին՝ 90 տարեկան հասակում։ Նա Կուբան ղեկավարել է 50 տարի շարունակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG