Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ․ Սպիտակի և Ապարանի ճանապարհներին ձյուն է տեղում


Արխիվյին լուսանկար
Արխիվյին լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (ՏԿՏՏՆ) տեղեկացնում է, որ այսօր` ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիսի, Գավառի, Մարտունու ճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Արթիկի ճանապարհներին ևս բուք է:

«Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով », - ասված է հաղոդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG