Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեացնում է, որ դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն:

Ըստ հաղորդագրության, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

«Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր /37 ական/ և ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր /9 արկ/», - փոխանցում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ նշելով․ - «Պաշտպանության բանայի առաջապահ զորամասերը, անհրաժետ դեպքերում քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և շարունակել շփման գծի բոլոր ուղղություններով վստահորեն կատարել մարտական առաջադրանքները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG