Մատչելիության հղումներ

Մևլութ Չավուշօղլուն Բաքվում «լայնորեն քննարկել է» ԼՂ հարցը


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ադրբեջան: Այսօր կայացել է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ հանդիպման մասին միայն հաղորդվում է, որ «քննարկվել են մի շարք հարցեր»:

Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցելնաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համատեղ մամլո ասուլիսում Չավուշօղլուն ասել է, թե լայնորեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Ուշադրության կենտրոնում են եղել նաև այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ ընթացող քննարկումնները»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը, հավելելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է մեծ ջանքեր ներդնի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նաև ասել է, թե «Հայաստանի զորքերը պետք է անհապաղ լքեն օկուպացրած տարածքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG