Մատչելիության հղումներ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թայվանի ղեկավարի հետ՝ հարուցելով Պեկինի զայրույթը


Դոնալդ Թրամփ, արխիվ
Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ: Սա վերջին տասնամյակների ընթացքում Վաշինգտոնի և Չինաստանից անջատված Թայվանի միջև պետական պաշտոնական մակարդակով առաջին շփումն է:

1979 թվականից ԱՄՆ-ում գործող օրենքով, Թայվանի հետ թույլատրվում է տնտեսական համագործակցություն, բայց ոչ՝ քաղաքական հարաբերություններ: Չինաստանը դիվանագիտական բողոքի նոտա է հղել այդ կապակցությամբ: Չինաստանի արտգործնախարարությունը Վաշինգտոնին կոչ է արել պահպանել «մեկ Չինաստան» քաղաքականությունը և խուսափել երկկողմ հարաբերությունների վատթարացումից:

Թրամփն ավելի ուշ «Թվիթեր»-ում գրել է, որ Թայվանի նախագահը զանգահարել է իրեն և շնորհավորել՝ ընտրվելու կապակցությմաբ: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է, որ ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությունում որևէ փոփոխություն չկա: «Մենք հավատարիմ ենք մնում «մեկ Չինաստան» սկզբունքին»,- ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG