Մատչելիության հղումներ

Ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերում, Գյումրիում ևս հաշմանդամություն ունեցողները խնդիրների են բախվում


Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցողների միջազգային օրն է:

Գյումրիում արդեն 2-րդ տարին է՝ հաշմանադամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանց է գործում: Այդ հիմնախնդիրները գրեթե ամենուր նույնն են՝ տրանսպորտի ու տարբեր կառույցների մատչելիության բացակայություն և, որ առավել կարևոր են համարում հենց իրենք՝ նման խնդիրներ ունեցողները, հասարակությանն ինտեգրվելու դժվարություններ:

Հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող «Փյունիկ» կազամակերպության ղեկավար Արմինե Նիկողոսյանի տվյալներով, Շիրակի մարզում շուրջ 4000 հաշմանդամություն ունեցող մարդ կա: Այդ թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել: Հատկապես վերջին տարիներին, կազմակերպության դիտարկմամբ, հաշմանդամություն ունեցողների թիվն աճել է:

Գյումրիում 1 տարի է, ինչ սկսել է գործել նաև հաշմանդամություն ունեցողների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը: Սկզբնապես 35 շահառու ունեցող կենտրոնը հիմա արդեն 80 շահառու ունի: Կենտրոնի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանն ասում է, որ շահառուների թիվն աճել է, քանի որ իրենց հաջողվեց բացահայտել նման խնդիրներ ունեցող երեխաների:

Կենտրոն այցելող երեխաները դպրոց են հաճախում, փորձելով այդ կերպ ինտեգրվել, բայց, կենտրոնի ղեկավարի խոսքով, «ամեն դեպքում նման երեխաների նկատմամբ հասարակության վերբերմունքը դեռ բավարար չէ»: Բարդություններ են առաջանում նաև այն պատճառով, որ «հաշմանդամություն ունեցող երեխայով ընտանիքների համար հոգեբանական դժվարությանը գումարվում է նաև սոցիալականը»:

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցողների միջազգային օրն է: 1992-ին այդ մասին որոշում է կայացրել ՄԱԿ-ը: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացել է հաշմանդամություն ունեցողների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որի առաջնային նպատակն է՝ այդ անձանց իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG