Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանի գործի նյութերին ծանոթանալու ժամանակը երկարաձգվել է


Գլխավոր դատախազությունը հայտնում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ գործերի նյութերին ծանոթանալու ժամանակը երկարաձգելու մասին:

«Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված,

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների մասով անջատված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, մեղադրյալների պաշտպանության իրավունքի առավել արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տրվել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ՝ ավելի տևական ժամանակ տրամադրելու վերաբերյալ»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG