Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի անցակետը փակ է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանացանելի է Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վարդենյաց լեռնանցքում՝ տեղ-տեղ, Ապարան-Արագած ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում, Ոսկեպարի ոլորաններում, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG