Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG