Մատչելիության հղումներ

Ասադի ուժերը հաջողություններ են գրանցում Հալեպում


Սիրիայի կառավարական բանակը, ինչպես նաև զինյալները տեսանյութեր են հրապարակում Հալեպի արևելյան թաղամասերում ընթացող մարտերից: Կառավարական զորքերը հարձակումներ են իրականացնում հրետանու աջակցությամբ: Զինված ընդդիմությունը պատասխանում է ականանետերով և հրթիռային կայաններից կրակ բացելով:

Իրավապաշտպանների տվյալներով զինյալները դեռևս իրենց վերահսկողության տակ են պահում քաղաքի արևելյան շրջաններից` Շեյխ Սաիդի մեկ երրորդը: Մնացած մասն անցել է սիրիական կառավարության վերահսկողության տակ:

Հալեպում Ասադի ուժերի վերջին հաջողությունները ամենամեծն են զինված հակամարտության ամբողջ ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG