Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ընտրական օրենսգրքին առնչվող հարցեր


Լուսանկարը՝ ԱՆ-ի
Լուսանկարը՝ ԱՆ-ի

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ կարիքների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Այցի նպատակը, ըստ ԱՆ-ից ստացված հաղորդագրության, նախընտրական միջավայրի գնահատումն ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երկրորդ համատեղ եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների արտացոլմանը: Կողմերն անդրադարձել են նաև ընտրացուցակների հրապարակմանը, ընտրական գործընթացներում տեսախցիկների և դրանց հետ առնչվող սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցերի»,- մասնավորապես, նշված է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG