Մատչելիության հղումներ

Renault-ի ռուսական մասնաճյուղը սկսում է Renault Kaptur-ի արտահանումը Հայաստան


Renault ավտոշոու, արխիվ
Renault ավտոշոու, արխիվ

Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կոնցեռնի ռուսական մասնաճյուղը սկսում է Renault Kaptur մակնիշի ավտոմեքենայի արտահանումը Հայաստան:

Ըստ Renault ընկերության հայտարարության` առաքումը իրականացվում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամի Հայաստանի կարգավիճակին համապատասխան:

Հաղորդելով այս մասին՝ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը նշում է, որ Հայաստանը կլինի 17-րդ երկիրը, որտեղ արտահանվում են Ռուսաստանում արտադրված Renault ավտոմեքենաներն ու պահեստամասերը:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանում հավաքում են Renault ավտոմեքենայի մի շարք մոդելներ՝ Renault Logan, Renault Sandero, Renault Sandero Stepway, Renault Duster, դրանք արտահանվում են մերձավոր և հեռավոր արտասահմանյան երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

Renault Kaptur-ի արտադրությունը Մոսկվայի գործարանում ներդրվել է այս տարվա ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG