Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց «Թուրքական հոսքի» համաձայնագիրը


Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է «Թուրքական հոսքի» համաձայնագիրը: Ըստ տեղական լրատվամիջոցների, քվեարկությունը կայացել է երեկ երեկոյան, կողմ են քվեարկել 223 խորհրդարանականներից 210-ը:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալայրաքը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» բնական գազի խողովակաշարի կառուցումը Սև ծովում կսկսվի 2017 թվականի սկզբներին:

Խողովակաշարը ռուսական բնական գազը կտեղափոխի Հարավարևելյան Եվրոպա՝ հավանաբար ներառելով նաև Եվրամիության անդամ Հունաստանը:

Հիշեցնենք՝ գազատարի նախագիծը ռուս - թուրքական հարաբերությունների սառեցման պատճառով հետաձգվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG