Մատչելիության հղումներ

Քարիմովայի որդին Ուզբեկստանի իշխանություններին մեղադրում է իր մորը մեկուսացնելու մեջ


Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը դստեր` Գյուլնարա Քարիմովայի հետ, արխիվ

Ուզբեկստանի նախկին առաջնորդ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը` Գյուլնարա Քարիմովան, ազատազրկված է և պահվում է Տաշքենդի իր տանը գտնվող «երկու-երեք մետրանոց» կցասենյակում, հայտարարել է վերջինիս որդին` Լոնդոնում բնակվող Իսլամ Քարիմով կրտսերը:

Գյուլնարա Քարիմովան, ով ժամանակին համարվում էր Ուզբեկստանի նախագահի պաշտոնի հավանական ժառանգորդը, հասարակական կյանքից անհետացավ երկու տարի առաջ ծագած կոռուպցիոն սկանդալից հետո:

BBC-ին տված հարցազրույցում Իսլամ Քարիմով կրտսերը Ուզբեկստանի հատուկ ծառայություններին մեղադրել է իր մորը աշխարհից մեկուսացնելու և նրա տարրական մարդկային իրավունքները ոտնահարելու մեջ:

Իսլամ Քարիմովի հուղարկավորման արարողությանը` այս տարվա սեպտեմբերին, նախկին նախագահի դուստրերը ներկա չէին: Իսլամ Քարիմով կրտսերը հայտարարել է, որ իր մորը և նրա քրոջը թույլ չեն տվել վերջին հրաժեշտը տալ իրենց հորը: - «Ես ցանկանում էի ինքս գնալ, բայց գիտեի, որ եթե գնամ թաղմանը, ինձ թույլ չեն տա վերադառնալ», - հավելել է նախկին նախագահի թոռը, - «Նրանք ցանկանում են սահմանափակել մեր գործունեությունը և լռեցնել մեր ձայները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG