Մատչելիության հղումներ

7 տարի՝ 2008-ի ամռանը դեպի Աբխազիա տեղափոխվող ռուսական զինտեխնիկայի մասին հաղորդագրության համար


Ռուսական բանակի զրահատեխնիկան մուտք է գործում Հարավային Օսիա, 8-ը օգոստոսի, 2008թ․

Ռուսաստանցի Օքսանա Սևաստադին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով: 2008 թվականի ամռանը՝ ռուս-վրացական պատերազմից ոչ շատ առաջ, նա իր ծանոթներից մեկին հեռախոսային հաղորդագրություն էր ուղարկել դեպի Աբխազիա մեկնող ռուսական զինտեխնիկայով բեռնված գնացքի մասին: Այս մասին ռուսաստանյան «Մեդուզա» պարբերականին հայտնել է Սևաստադիի պաշտպան Իվան Պավլովը:

Դատավճիռը կայացվել է 2016 թվականի մարտին, սակայն այդ մասին հայտնի է դարձել նախօրեին:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2014 թվականի նոյեմբերին նույնատիպ հանգամանքներում վեց տարվա ազատազրկման է դատապարտվել Սոչիի բնակիչ Եկատերինա Խարեբավան՝ լրտեսության մեղադրանքով: Մեղադրող կողմի պնդմամբ՝ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել Վրաստանի ռազմական ներկայացուցչին: Պաշտպանական կողմը պնդում է, որ կինը իր ծանոթին հաղորդագրություն էր ուղարկել Աբխազիայի ուղղությամբ շարժվող ռուսական տեխնիկայի մասին: «Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոնը Եկատերինա Խարեբավային քաղբանտարկյալ է ճանաչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG