Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպոլ․ ԻՊ-ը կորցնում է դիրքերը Մերձավոր Արևելքում, բայց Եվրոպայում լուրջ վտանգ է մնում բնակչության համար


«Ւսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը կորցնում է դիրքերը Մերձավոր Արևելքում, սակայն Եվրոպայում շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել բնակչության համար: Այս մասին ասվում է Եվրոպական ոստիկանական գործակալության՝ Եվրոպոլի զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ ԻՊ-ը Բելգիայի և Ֆրանսիայի ահաբեկչությունները համարում է «հաջողված», այդպիսով՝ Եվրոպայում այլ խոշոր ահաբեկչություններ իրականացնելու վտանգը պահպանվում է և արդիական է բոլոր այն երկրներում, որոնք ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում պայքարում են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ:

Եվրոպոլը ենթադրում է, որ Մերձավոր Արևելքում ԻՊ-ի դիրքերի թուլացումը իսլամիստներին կստիպի հայրենիք վերադառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG