Մատչելիության հղումներ

logo-print

Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի թեկնածու է ընտրել Ջեյմս Մատիսին


Դոնալդ Թրամփ և Ջեյմս Մատիս, նոյեմբեր, 2016թ․

Դոնալդ Թրամփ և Ջեյմս Մատիս, նոյեմբեր, 2016թ․

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի թեկնածու է ընտրել պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսին: Այդ մասին Թրամփը հայտարարել է Ցինցինաթիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Մատիսի թեկնածությունը պաշտոնապես կներկայացվի Սենատին դեկտեմբերի 5-ին:

Ջեյմս Մատիսը ԱՄՆ ծովահետևակային կորպուսի պաշտոնաթող գեներալ է, մինչև 2013 թվականը զբաղեցրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարի պաշտոնը, որը պատասխանատու էր Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի համար: Մինչ այդ էլ նա Աֆղանստանում և Իրաքում ծովահետևակային ուժերի հրամանատարն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG