Մատչելիության հղումներ

Կրակոց Սոթքի ոսկու հանքի տարածքում․ հանքի անվտանգության աշխատակիցը վիրավորվել է


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 31-ամյա Վահագն Մ.-ն «ԱԿՄ» տիպի, 7.62 միլիմետր տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակից 35-ամյա Յուրի Մ.-ի ուղղությամբ, որը ձախ ոտքի թաթային մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

«Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջողվել է զինաթափել և ձերբակալել Վահագն Մ.-ին: Հանցագործության գործիք ինքնաձիգը և 1 փամփուշտատուփը՝ 19 փամփուշտով, առգրավվել են: Կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG