Մատչելիության հղումներ

logo-print

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի աշխատակիցները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, երեկ չհայտարարված, մոնիթորինգային այց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաև այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն:

Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG