Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին


ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրով, արխիվ
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրով, արխիվ

Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով գործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG