Մատչելիության հղումներ

Ատամբաև․ ԵՏՄ-ում պետք է իրավահավասարություն լինի


Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկում ասուլիսի ժամանակ, 1-ը դեկտեմբեր, 2016թ․
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկում ասուլիսի ժամանակ, 1-ը դեկտեմբեր, 2016թ․

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հարաբերությունները պետք է իրավահավասար լինեն, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առկա:

«Մարդիկ այլ բան էին սպասում եղբայրական միությանը անդամակցելուց, բայց մեր դիմաց նորից ոտք են գցում, ԵՏՄ-ում հարաբերությունները պետք է իրավահավասար լիեն»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա, նշելով, որ միության ներսում տարաձայնություններ կան:

Միաժամանակ, Ատամբաևն ասել է, թե Ղրղըզստանը ուրիշ ընտրություն չի էլ ունեցել, բայց եթե Ռուսաստանն ու Ղազախստանը ցանկանում են, որ ԵՏՄ-ն մեծ ապագա ունենա, ուրեմն գործընկերությունը պետք է իրավահավասար լինի:

Նրա խոսքով՝ Ղրղըզստանը ԵՏՄ-ին անդամակցելու հարցում այլընտրանք չի ունեցել․ - «Եթե մենք չանդամակցեինք, ապա կշարունակեինք ապրել շրջափակման պայմաններում, իսկ աշխատանքային միգրանտները մեծ խնդիրներ կունենային»:

Ղրղըզստանը ԵՏՄ-ին անդամակցել է անցյալ տարվա օգոստոսին: Այդ միության անդամ են նաև Ռուսաստանը, Ղազախստանը և Հայաստանը: Հայաստանի իշխանությունները նախ հայտարարում էին, թե ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում միությանը անդամակցելն աննպատակահարմար է, սակայն 2013-ի սեպտեմբերին երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը Մոսկվայում անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ ԵՏՄ-ին: Մինչ այդ Երևանը ակտիվորեն բանակցում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG