Մատչելիության հղումներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ դեսպանին


Լուսանկարը՝ դատախազության
Լուսանկարը՝ դատախազության

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության հետ ձևավորված բազմակողմ համագործակցությունը` պատրաստակամություն հայտնելով այն դարձնել առավել դինամիկ և ընդգրկուն: Արթուր Դավթյանը նշել է այն առաջնահերթությունները, որոնք գերակա են դատախազության համար, ընդգծելով, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը, վերջիններիս ներգրավվածությունը դատախազության տարբեր ծրագրերի իրականացման աշխատանքներում:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումներին՝ Հայաստանի գլխավոր դատախազը նշել է, որ այդ արատավոր երևույթի դեմ թիրախավորված պայքարը շարունակական է, և ներկայումս էլ այդ նպատակով հստակ ուղղություններ են ակտիվացվում:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Ռիչարդ Միլսը, ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը այդ ուղղությամբ:

Դեսպանը հավաստիացրել է, որ շարունակելու են առավելագույն ջանքեր գործադրել մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու և երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար:

Միլսը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք ևս կողմնակից են գործնական և տեսանելի արդունքներով գործակցությանը և երկկողմ գործակցության է՛լ ավելի ամրապնդմանը:

Քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG