Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի հանձնակատար․ «Հալեպը կարող է վերածվել հսկայական գերեզմանոցի»


Սիրիա - Հալեպի արևելյան հատվածից տարհանված բնակիչները ռուսական պարենային օգնություն են ստանում, 30-ը նոյեմբերի, 2016թ․

Սիրիա - Հալեպի արևելյան հատվածից տարհանված բնակիչները ռուսական պարենային օգնություն են ստանում, 30-ը նոյեմբերի, 2016թ․

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով հանձնակատար Սթիվեն Օ'Բրայենն ահազանգել է, որ «Հալեպը կարող է վերածվել հսկայական գերեզմանոցի»:

Տեսակապով Լոնդոնից դիմելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, Օ'Բրայենն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Նրա խոսքով՝ նպատակներին ցանկացած մեթոդով հասնելու համար Սիրիայում հակամարտող կողմերը խախտում են պատերազմի բոլոր կանոնները:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը զինյալներից գրավել է Հալեպի արևելյան շրջանի մոտ մեկ երրորդը: Մարտական գործողությունների հետևանքով տները լքել է մոտ 25 հազար մարդ, և ևս հազարավոր բնակիչներ փախուստի կդիմեն, եթե Ասադի բանակը շարունակի հարձակումը:

Օ'Բրայենի խոսքով՝ Հալեպի արևելյան մասում այլևս չի մնացել ոչ մի պատշաճ գործող հիվանդանոց: Այդ շրջանում գտնվող բնակիչներն ապրուստի միջոցներ չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG