Մատչելիության հղումներ

Մագադանում պղծել են ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշարձանը


«Վշտի դիմակը» արձանը Մագադանում, արխիվ
«Վշտի դիմակը» արձանը Մագադանում, արխիվ

Ռուսաստանում պղծվել է ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը: Անհայտ անձինք հուշարձանի վրա կարմիր ներկով գրել են «Ստալինը ողջ է» և կարմիր աստղ են նկարել:

Տեղի ոստիկանությունը այսօր հայտնել է, որ նախաքննություն է սկսել վանդալիզմի հատկանիշներով:

Կոլիմայի շրջանի կենտրոն Մագադանում 1996 թվականին տեղադրված «Վշտի դիմակը» հսկայական արձանի հեղինակը ռուս հայտնի քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին է:

Ստալինյան բռնապետության տարիներին Կոլիման աքսորավայրերից մեկն էր, ուր տասնյակ հազարավոր քաղաքացիներ են աքսորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG