Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը հանձնարարեց գլխավոր դատախազին ընդունել որդեկորույս ծնողներին


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին։

«Կխնդրեի գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին, որովհետև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են ինձ և աշխատակազմ։ Հայաստանի վարչապետին ուղղված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի։ Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է դատախազությունը։ Մենք այդ դիմումները կփոխանցենք, որտեղ նաև նշված են ծնողների կոնտակտները», - ասաց վարչապետը։

Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, հիշեցնենք, տարիներ շարունակ պայքարում են զավակների գործերի վերանայման համար։ Նրանք բողոքի ցույցեր են անցկացնում, դիմում-նամակներ ուղարկում տարբեր գերատեսչություններ՝ պնդելով, որ իրենց զավակների սպանությունները բացահայտված չեն, մեղավորներն էլ ազատության մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG