Մատչելիության հղումներ

Մագնուս Կարլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը


Մագնուս Կարլսենը հաղթանակից հետո ողջունում է լրագրողներին, Նյու Յորք, 30-ը նոյեմբերի, 2016 թ․
Մագնուս Կարլսենը հաղթանակից հետո ողջունում է լրագրողներին, Նյու Յորք, 30-ը նոյեմբերի, 2016 թ․

Շախմատի աշխարհի թագի համար Նյու Յորքում չեմպիոնի և հավակնորդի միջև մղվող թեժ պայքարն ի վերջո հանգուցալուծվեց գործող չեմպիոնի՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի օգտին: Խաղացված 12 հիմնական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի արդյունքով, ինչից հետո Մագնուս Կարլսենը և հավակնորդ՝ ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը խաղացին արագ շախմատի (բլից) 4 պարտիա:

Առաջին 2-ն ավարտվեց ոչ ոքի արդյունքով, սակայն հաջորդ 2 պարտիաներում Մագնուս Կարլսենը հաղթանակ տարավ՝ պահպանելով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը։ Այս մրցամարտի մրցանակային ֆոնդը, հիշեցնենք, կազմում է 1 միլիոն դոլար, որից 600 հազարը նախատեսված է հաղթողի, իսկ 400 հազարը՝ պարտվողի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG