Մատչելիության հղումներ

Ուկրաինան հրթիռների արձակմամբ զորավարժություններ է սկսել


Ուկրաինա - Զորավարժությունների անցկացման վայրը քարտեզի վրա

Ուկրաինա - Զորավարժությունների անցկացման վայրը քարտեզի վրա

Ուկրաինան հրթիռների արձակմամբ զորավարժություններ է սկսել Խերսոնի շրջանում, հայտարարել է երկրի ռազմաօդային ուժերի «Հարավ» հրամանատարության խոսնակ Վոլոդիմիր Կրիժանովսկին:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրիժանովսկին հայտնել է, որ «ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»: «Ռուսաստանի Դաշնության կողմից արձագանք չկա: Ուկրաինական զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմանավերը դիրքավորվել են Ղրիմի արևմտյան ափին՝ ամրապնդելու թերակղզու հակաօդային պաշտպանությունը ի պատասխան Ուկրաինայի զորավարժությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG