Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, դեկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 6-8 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրև: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG