Մատչելիության հղումներ

Ջաջուռի, Քեթիի ոլորանները և Արթիկ-Սարալանջ ճանապարհը դժվարանցանելի են․ ԱԻՆ


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Ջաջուռի ոլորանները, Քեթիի ոլորանները և Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ախուրյան համայնքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG