Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևին ինտերնետային կայքերում վիրավորողները այսուհետ քրեական պատասխանատվության կենթարկվեն: Երկրի խորհրդարանը քվեարկությամբ այսօր ընդունեց համապատասխան օրինագիծը: Այդ նախաձեռնությամբ հանդես էր եկել գլխավոր դատախազը:
Իլհամ Ալիևին վիրավորողներին սպառնում է 500-ից 1000 մանաթի տուգանք կամ երկու տարվա ազատազրկում, ավելի խիստ պատիժ է սահմանվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով` 1500 մանաթի տուգանքից մինչև երեք տարվա ազատազրկում:
Մանրամասները տե՛ս այստեղ