Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը


Հայաստան - Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ

Հայաստան - Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով խաղողագործներին, օգտվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, «որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար»։

«Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։ Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16 աստիճան ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են», - ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG