Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիր կստորագրվի


Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կստորագրվի 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, համաձայնագիրը հայկական կողմից ստորագրելու է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն՝ որպես համաստորագրող:

«Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության խթանման և մրցունակության ամրապնդման: Նման բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG