Մատչելիության հղումներ

էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր կառավարությունում ներկայացրել է վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Նախարարը մասնավորապես նշել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարիների դիմաց: Աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել տնտեսել 10 մլն դոլար:

«Հաստատվել են նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության տենդերների օրերը և ակնկալվում է, որ շինաշխատանքները կմեկնարկեն եկող տարի: Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Նշված էլեկտրահաղորդման գծերի շինաշխատանքները կավարտվեն 2019 թվականին», - նշված է կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG