Մատչելիության հղումներ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել և համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը: Այս մասին ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու է 38 տարածքային ընտրական հանձնաժողով, որոնցից 10-ը` Երևան քաղաքում և 28-ը` մարզերում:

Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG