Մատչելիության հղումներ

Թուրքիան դեռ չի փակել Եվրամիությանն անդամակցելու էջը, սակայն միշտ ունի այլընտրանք, հայտարարել է նախագահ Ռեջեփ էրդողանը: Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Եվրախորհրդարանը կոչ էր արել ժամանակավորապես դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները՝ ի պատասխան հուլիսյան հեղափոխության փորձից հետո ձեռնարկված անհամաչափ քայլերի՝ ընդդիմադիրների ու լրագրողների նկատմամբ լայնածավալ ճնշումների:

«Ցավով տեսանք, թե ինչպես է Եվրամիությունը մեզ վիրավորում: Չնայած դրան, մենք վերջնականապես էջը չենք փակում, թեև այս պայմաններում մեծ ակնկալիքներ էլ չունենք»,- հայտարարել է էրդողանը, հավելելով՝ «Որևէ մեկը թող չմոռանա, որ Թուրքիան միշտ կարող է այլ ճանապարհ ընտրել»:

Ակնկալվում է, որ եվրոպական ընտանիքի առաջնորդները Թուրքիայի հարցը կքննարկեն դեկտեմբերի կեսերին կայանալիք գագաթնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG