Մատչելիության հղումներ

Վախճանվել է ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը


Ակադեմիկոս Յուրի Չիլինգարյան
Ակադեմիկոս Յուրի Չիլինգարյան

78 տարեկան հասակում այսօր վախճանվել է ֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը:

Չիլինգարյանը 1962 թվականին Երևանի պետական համալսարանում անմիջականորեն մասնակցել է Հայաստանի առաջին լազերի հավաքմանն ու թողարկմանը, 1972-ից մինչև 2007 թվականը եղել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչը, 1985-ից 2000 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը:

1996 թվականին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս:

2006 թվականին Չիլինգարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2009 թվականին արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչմանը:

Չիլինգարյանը 2016 թվականից ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդականն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG