Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ նախագահը կուսակցությունների հետ քննարկում է սահմանադրական բարեփոխումները


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ և այսօր սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակյանն այդ հանդիպումներն ու քննարկումները համարել է բովանդակալից և առարկայական՝ երախտագիտություն հայտնելով ներկաներին ազնիվ և սկզբունքային դիրքորոշման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG