Մատչելիության հղումներ

Յանուկովիչը պնդում է, որ չի հրահանգել կրակել Եվրոմայդանի ցուցարարների վրա


Ռուսաստան - Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովի դատարանի շենքում՝ Ուկրաինայի դատարանի հետ տեսակապ հաստատելուց հետո, 25-ը նոյեմբերի, 2016թ․

Ռուսաստան - Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովի դատարանի շենքում՝ Ուկրաինայի դատարանի հետ տեսակապ հաստատելուց հետո, 25-ը նոյեմբերի, 2016թ․

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պնդում է, որ չի հրահանգել ոստիկանությանը կրակ բացել ցուցարարների վրա, ովքեր երեք տարի առաջ փողոց դուրս գալով՝ ամիսներ շարունակված պայքարով ի վերջո ստիպեցին նրան լքել երկիրը:

Տեսագրված հայտարարությունը Յանուկովիչը Ուկրաինայի դատարանին է ուղարկել Ռուսաստանից:

«Սկզբից մինչև վերջ ես դեմ եմ եղել արյունահեղությանը», - ասել է գործով որպես վկա անցնող Ուկրաինայի նախկին նախագահը:

Երեք տարի առաջ Կիևում մեկնարկած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 100 ցուցարար սպանվեց, իսկ Ուկրաինայի արևելքում ծավալված պատերազմն արդեն ավելի քան 9 հազար 600 մարդու կյանք է խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG