Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփանակերտում են «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի երկու անդամներ


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլեին:

«Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը, նշելով, որ այն մեծապես նպաստում է երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը», - ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Հանդիպմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG