Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիական բանակը նոր թաղամասեր է գրավում Հալեպի արևելքում


Սիրիա - Կառավարական զորքերի զինծառայողը Հալեպի արևելյան Մասաքեն Հանանո թաղամասում, 27-ը նոյեմբերի, 2016թ․

Սիրիա - Կառավարական զորքերի զինծառայողը Հալեպի արևելյան Մասաքեն Հանանո թաղամասում, 27-ը նոյեմբերի, 2016թ․

Սիրիայի կառավարական ուժերը և նրանց դաշնակիցները այսօր Հալեպի արևելքում մի մեծ արվարձան և մի քանի ավելի փոքր շրջաններ են գրավել: Դրանով, ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, քաղաքի՝ ապստամբների վերահսկած հյուսիսային հատվածի մեծ մասը անցել է կառավարության վերահսկողության տակ:

Սիրիայի SANA պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ կառավարական ուժերը Սախուր արվարձանը գրավել են երկուշաբթի առավոտյան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական ուժերի գրաված շրջաններն ընդգրկում են 10 արվարձան և ավելի քան 3 հազար շենք: Ըստ նույն աղբյուրի՝ 100-ից ավելի ապստամբներ վայր են դրել զենքը և լքել Հալեպի արևելյան հատվածը:

Associated Press-ը նշում է, որ Հալեպում, որի համար մարտեր են մղվում 2012 թվականի ամառվանից, ապստամբների պարտությունը շրջադարձային կարող է դառնալ Սիրիայում արդեն հինգ տարուց ավելի շարունակվող հակամարտությունում: Արևելյան Հալեպի գրավմամբ Բաշար ալ-Ասադի կառավարությունը կվերահսկի արդեն երկրի 4 խոշորագույն քաղաքները, ինչպես նաև ծովափնյա շրջանը:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարան իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուռահմանն ասել է, որ Սիրիայի կառավարական ուժերը վերջին օրերին գրավել են նախկինում ապստամբների վերահսկած թաղամասերի մոտ 30 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG