Մատչելիության հղումներ

НКВД-ի աշխատակիցների ժառանգները պահանջում են փակել «Մեմորիալ»-ի կայքը


«Մեմորիալ»-ի լոգոն
«Մեմորիալ»-ի լոգոն

Խորհրդային Միության ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի` НКВД-ի աշխատակիցների ժառանգները բաց նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` պահանջելով դադարեցնել իրավապաշտպան «Մեմորիալ» կենտրոնի ստեղծած հատուկ կայքի աշխատանքը: Դրանում ամփոփված են НКВД-ում 1935-39 թվականներին աշխատած շուրջ 40 հազար անձանց մասին տվյալները:

«Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի տվյալներով՝ բաց նամակի հեղինակները իրենց պահանջը պատճառաբանել են մտավախությամբ, թե «բռնաճնշումների ենթարկված մարդկանց զավակները, թոռներն ու ծոռները կարող են վրեժխնդիր լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG