Մատչելիության հղումներ

Թրամփ. Նախագահական ընտրությունները մի շարք նահանգներում կեղծվել են


ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ, 21-ը նոյեմբերի, 2016թ․
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ, 21-ը նոյեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ նոյեմբերի 8-ի նախագահական ընտրությունների քվեարկությունը մի շարք նահանգներում կեղծվել է հօգուտ Հիլարի Քլինթոնի:

«Ես կհաղթեի նաև համաժողովրդական քվեարկության արդյունքներով, եթե մի շարք նահանգներում, մասնավորաբար՝ Նյու Հեմփշիրում, Կալիֆորնիայում և Վիրջինիայում, քվեարկությանը չմասնակցեին դրա իրավունքը չունեցող անձինք», - գրել է նա Twitter-ի իր էջում:

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Թրամփը որևէ ապացույց չի ներկայացրել:

ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթողը կեղծիքների մասին պնդումներով հանդես է եկել Վիսկոնսին նահանգում ձայների վերահաշվարկի մասին տեղեկությունների ի հայտ գալու հաջորդ օրը: Վերահաշվարկի պահանջը ներկայացրել են նախագահական ընտրություններում Կանաչների կուսակցության թեկնածու Ջիլ Սթայնի թիմակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG