Մատչելիության հղումներ

logo-print

«Նոր ուժեր» անվամբ Ուկրաինայում քաղաքական շարժում ստեղծած Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Կիևում կազմակերպել է ցույց, որին մասնակցել է մոտ հազար մարդ: Նոյեմբերի 7-ին Օդեսայի նահանգապետի պաշտոնն ազատելուց հետո Սաակաշվիլին, ով նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրում է կոռումպացված վերնախավը հովանավորելու մեջ, ասել է, որ Ուկրաինայում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մենք կհաղթենք, մենք գիտենք ինչպես Ուկրաինայի ժողովրդին վերադարձնել հարստությունը և վերականգնել երկրի կարողությունը, մենք դա միասին կանենք», - այսօր հանրահավաքում հայտարարել է Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG