Մատչելիության հղումներ

Ֆրանսիացիներն ընտրում են Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուին


Ֆրանսիայի ընտրողները քվեարկությամբ պետք է ընտրեն Հանրապետական կուսակցության թեկնածուին, ով հաջորդ տարվա գարնանը կմասնակցի նախագահական ընտրություններին: Նախնական ընտրությունների առաջին փուլում առաջատարը նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն է, ով ստացել է ընտրողների 44 տոկոսի աջակցությունը: Նրա մրցակիցը՝ նախկին մեկ այլ վարչապետ Ալան Ժյուպեն ընտրողների 28 տոկոսի աջակցությունն է ստացել:

Երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան այսօր երեկոյան: Ենթադրվում է, որ 2017 թվականի նախագահական ընտրությունների հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, որտեղ պայքարելու են հանրապետականների թեկնածուն և «Ազգային ճակատ» աջակողմյան շարժման առաջնորդ Մարի Լե Պենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG