Մատչելիության հղումներ

logo-print

Հալեպում անցած գիշեր բնակելի թաղամասերի վրա օդային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս մի քանի տասնյակ էլ վիրավորվել: Այս մասին հաղորդող սիրիական դիտորդական կենտրոնը նշում է, որ տուժածների թվում կան երեխաներ:

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով խորհրդական Յան Էգելանդը հայտարարել է, որ սիրիական զինյալների կողմից գրավոր համաձայնություն են ստացել երեք օրով «հումանիտար դադար» հաստատելու վերաբերյալ՝ վիրավորներին տարհանելու և Հալեպի՝ շրջափակման մեջ գտնվող թաղամասեր օգնություն հասցնելու նպատակով: Ռուսաստանը բանավոր համաձայնություն էր տվել այդ առաջարկին: Պաշտոնական Դամասկոսը առայժմ չի արձագանքել:

Ավելի քան 250 հազար բնակիչներ անհետաձգելի օգնության, մասնավորապես բուժօգնության և սննդամթերքի կարիք ունեն: Հարյուրավոր վիրավորներ սպասում են տարհանման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG